30 Ապր
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կավելաշվիլին որոշել է ավելի շատ ուշադրություն դարձնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ անարդարացիորեն մոռացված իր նախորդի կողմից․ փորձագետ

Կավելաշվիլին որոշել է ավելի շատ ուշադրություն դարձնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ անարդարացիորեն մոռացված իր նախորդի կողմից․ փորձագետ

Վրաստանի հետաքրքրության աճը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, ի թիվս այլ բաների, կապված է ԵՄ ներկայացուցիչների՝ դիվանագիտական կապեր հաստատելու դժկամության հետ։ Այս մասին նշել է քաղաքագետ Գիա Աբաշիձեն Независимая Газета-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցը Հայաստան ապրիլի 29-ին։

«Եվրոպացի բյուրոկրատները վիրավորված են Թբիլիսիից, քանի որ այն ընդունում է, այսպես կոչված, ռուսական օրենքներ, որոնք ուղղված են իր պետականության պաշտպանությանը: Այս ֆոնին՝ Վրաստանը շարունակում է իր բազմավեկտոր քաղաքականությունը: Մասնավորապես, Կավելաշվիլին որոշել է ավելի շատ ուշադրություն դարձնել Հայաստանին և Ադրբեջանին, որոնց անարդարացիորեն մոռացել էր իր նախորդ Սալոմե Զուրաբիշվիլին: Ապագայում կարելի է ակնկալել այցելություններ Մերձավոր Արևելք և Չինաստան», – նշել է Աբաշիձեն:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանն, ապա, ըստ փորձագետի, Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի բարգավաճմամբ, որին հնարավոր չէ հասնել առանց նման բախումների դադարեցման։ «Անցյալում Թբիլիսին արդեն օգնել է Երևանին և Բաքվին ռազմագերիներին ազատ արձակելու և ականապատ դաշտերի քարտեզներ ստանալու հարցում։ Հիմա մենք տեսնում ենք, որ վրացական հարթակում հայ և ադրբեջանցի դիվանագետների միջև երկխոսություն է հաստատվում։ Վրաստանը նաև հետաքրքրված կլինի տնտեսական նախագծերի մեկնարկով, որոնց կմասնակցեն Հայաստանն ու Ադրբեջանը», – նշել է Աբաշիձեն։

 

Ռազմագերիներ