
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելական բանակը հարձակում է գործել Սիրիայի Սահնայա քաղաքում դրուզ փոքրամասնության անդամների վրա հարձակում նախապատրաստող «ծայրահեղականների» դեմ․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի և Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարությանը։
«Իսրայելը ակնկալում է, որ նրանք (Սիրիայի ղեկավարությանը – խմբ․) կգործի դրուզներին վնաս հասցնելը կանխելու համար», – նշվել է հայտարարության մեջ։
Իսրայելցի պաշտոնյաների այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դամասկոսի մոտակայքում գիշերը միջկրոնական բախումներ են սկսվել են Սիրիայի նոր իշխանությունների հետ կապված ուժերի և դրուզ զինյալների միջև։ Հաղորդվում է, որ բախումների հետևանքով զոհվել է 13 մարդ։