
Ուկրաինան կարող է այսօր ԱՄՆ-ի հետ կնքել հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր. Bloomberg
Ուկրաինան պատրաստ է այսօր ԱՄՆ-ի հետ բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել․ այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվել է, որ համաձայնագրի շրջանակներում երկու երկրները կձգտեն ստեղծել պայմաններ Ուկրաինայում հանքարդյունաբերության, էներգետիկայի և դրանց հետ կապված տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների ավելացման համար։
«Ուկրաինայում ներդրումային նախագծերի կառավարման համատեղ հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը վերջնականապես պատրաստ է և կարող է ստորագրվել այսօր։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն մեկնում է Վաշինգտոն՝ այն ստորագրելու համար», – նշել է աղբյուրը։
Այն շեշտել է, որ համաձայնագիրը կարող է ամրապնդել Վաշինգտոնի աջակցությունը Կիևին։