01 Մայ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԳՆ-ն պարզաբանել է ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութը

ՆԳՆ-ն պարզաբանել է ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութը

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից. այս մասին գրել է  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին»,– գրել է նա։

Ռազմագերիներ