03 Մայ
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
20.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կգտնե՞ն Ուկրաինան և ՌԴ-ն «միջին կետ»․ ԱՄՆ-ն չի թռչի աշխարհի մյուս ծայրը՝ հանդիպումները վարելու համար

Կգտնե՞ն Ուկրաինան և ՌԴ-ն «միջին կետ»․ ԱՄՆ-ն չի թռչի աշխարհի մյուս ծայրը՝ հանդիպումները վարելու համար

Միացյալ Նահանգներն այլևս հանդես չի գա որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։

«Մենք միջնորդներ չենք լինի։ Մենք չենք թռչի աշխարհի մյուս ծայրը՝ հանդիպումները վարելու համար», – նշել է նա։
Բրյուսը հավելել է, որ այժմ անհրաժեշտ է աշխատանք կատարել երկու կողմերի միջև։

Նրա խոսքով՝ ըստ ԱՄՆ կառավարության՝ ժամանակն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացնեն իրենց գաղափարները հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը թույլ կտա ամրապնդի Ուկրաինային իր ազգային անվտանգությունը։

«Սա ամրապնդում է գործընկերությունը՝ տնտեսական գործընկերությունը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Սա միայն ֆինանսական համաձայնագիր չէ։ Սա երկու երկրների միջև հարաբերություններ են, որոնք կփոխեն իրավիճակը Ուկրաինայի հետ, որտեղ նրանք (Ուկրաինան ունեն ընկեր։ Եվ մնացած աշխարհը կնկատի, որ երբ դուք ունեք Միացյալ Նահանգների նման ընկեր, և երբ մենք գործարքներ ենք կնքում ձեզ հետ և ձեր երկրում, դա ամրապնդում է ազգային անվտանգությունը բոլոր մասնակիցների համար», – շարունակել է Բրյուսը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն, իր հերթին, Fox News -ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ ընթանում է «ոսկե միջինի» որոնում։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեսանք, որ կողմերից յուրաքանչյուրն հայտարարել է. «Սա մեր խաղաղության առաջարկն է»։ Դա արել են ուկրաինացիները։ Դա արել են ռուսները։ Եվ հիմա, կարծում եմ, հարցն այն է, թե կարող ենք արդյո՞ք գտնել որևէ միջին կետ այս հակամարտությանը վերջ դնելու համար։ Ուկրաինացիները, իհարկե, զայրացած են։ Բայց արդյո՞ք մենք իսկապես շարունակելու ենք հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի համար՝ այս կամ այն ուղղությամբ», – նշել է Վենսն։

Ռազմագերիներ