05 Մայ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը ոչ միայն կրկնապատկել է ժխտողականությունը, այլև պարծենում է ԼՂ-ում էթնիկ զտման գործում Թուրքիայի դերով․ Մայքլ Ռուբին

Էրդողանը ոչ միայն կրկնապատկել է ժխտողականությունը, այլև պարծենում է ԼՂ-ում էթնիկ զտման գործում Թուրքիայի դերով․ Մայքլ Ռուբին

Ցեղասպանությունները եզակի չեն։ Սակայն, այն, ինչը Հայոց ցեղասպանությունը տարբերում է մյուսներից, այն է, որ ցեղասպանությունը խթանող գաղափարախոսությունը պարտություն չի կրել։ Թուրքական կառավարությունը և հասարակության մեծ մասը խրախուսում են Հայոց ցեղասպանության ժխտումը։ Վերջին ամիսներին Էրդողանը ոչ միայն կրկնապատկել է ժխտողականությունը, այլև պարծենում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման գործում Թուրքիայի դերով․ այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան խոնարհվում են Էրդողանի առջև՝ Թուրքիայի կարևորության չափազանցված զգացողության պատճառով։ Պետդեպարտամենտը հրաժարվում է բարձրաձայնել այն պարզ իրականությունը, որ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, և որ այն ինքնաբերաբար չի «անբնակեցվել»։

Ըստ Ռուբինի՝ Թուրքիան այսօր ավելի հավանական է, որ իր զենքն օգտագործի ՆԱՏՕ-ի անդամների դեմ, քան՝ դաշինքի պաշտպանության համար: Ինջիրլիքի ավիաբազան նույնպես չի պահպանում իր սառը պատերազմի արդիականությունը։ Այսօր Միացյալ Նահանգների համար Թուրքիայի գլխավոր ռազմավարական ակտիվը Քյուրեջիկի ռադարային կայանն է, որի վրա Պենտագոնը հենվում է որոշակի հրթիռային հետագծեր որոշելու համար ավելի արագ, քան կարող են անել արբանյակները: Սակայն Միացյալ Նահանգները գոյատևել է մինչև ռադարային կայանի՝ 2012 թվականի բացումը և կարող է կրկնօրինակել իր գործառույթները Հայաստանից:

Թուրքիային հակազդելու լավագույն միջոցը նրա դեմ օգտագործելն է սեփական անհամապատասխանությունները։

Էրդողանը բազմիցս արդարացնում է զորքերի ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում՝ էթնիկ զտումները կամ ցեղասպանությունը կանխելու համար, մինչդեռ իրականում նա երկուսի մեղավորն էլ է, և Կիպրոսի թուրքերը դժգոհ են անատոլիացի վերաբնակիչների հոսքից կղզի: Արևմտյան մայրաքաղաքները ոչ միայն պետք է հայտարարեն Կիպրոսում թուրքերի դեմ ուղղված մուսուլմանական էթնիկ զտումների սպառնալիքի ավարտի մասին և թուրքական ռազմական ներկայությունն անվանեն անարդարացված օկուպացիա, այլև պետք է հղում անեն Էրդողանի սեփական համոզմունքին՝ որ էթնիկ զտումների և ցեղասպանության վախն արդարացնում է ռազմական տեղակայումը՝ պահանջելու, որ միջազգային խաղաղապահ ուժերը մտնեն Արևելյան Թուրքիա և Ստամբուլի որոշ հատվածներ՝ հայկական և հունական համայնքներն ու ունեցվածքը պաշտպանելու համար:

 

Ռազմագերիներ