05 Մայ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
16.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը «կփրկի» Հոլլիվուդը նոր մաքսատուրքերով․ թիրախում արտասահմանյան ֆիլմերն են

Թրամփը «կփրկի» Հոլլիվուդը նոր մաքսատուրքերով․ թիրախում արտասահմանյան ֆիլմերն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրից դուրս արտադրված ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու մասին՝ նշելով, որ ԱՄՆ կինոարդյունաբերությունը «շատ արագ մահանում է»՝ այլ երկրների կողմից ամերիկացի կինոգործիչներին գրավելու համար առաջարկվող խթանների պատճառով․ այս մասին հայտնել է Reuters-ը։

«Սա այլ ազգերի կողմից համաձայնեցված ջանք է և, հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք։ Այն, բացի մնացած ամեն ինչից, հաղորդագրություններ և քարոզչություն է», – նշել է Թրամփը Truth Social-ում գրառման մեջ։

Թրամփը հայտարարել է, որ լիազորում է ԱՄՆ համապատասխան կառավարական գործակալություններին, ինչպիսին է Առևտրի նախարարությունը, անհապաղ սկսել արտասահմանում արտադրված, այնուհետև Միացյալ Նահանգներ ուղղարկվող բոլոր ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու գործընթացը։

Թրամփը հավելել է. «ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՖԻԼՄԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ»։

Առևտրի նախարար Հովարդ Լութնիկը X-ում գրել է. «Մենք դրանով ենք զբաղված»։

Առևտրի ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ուիլյամ Ռեյնշը գործակալության հետ զրույցում նշել է, որ Թրամփի կողմից արտասահմանյան ֆիլմերի մաքսատուրքերի դեմ կիրառվող հակադարձ քայլերը կործանարար կլինեն։

«Հակադարձ քայլերը կսպանեն մեր արդյունաբերությունը։ Մենք շատ ավելի շատ բան ունենք կորցնելու, քան՝ շահելու», – նշել է նա՝ հավելելով, որ դժվար կլինի ֆիլմերի համար ազգային անվտանգության կամ ազգային արտակարգ իրավիճակի դեպք ներկայացնել։

Ռազմագերիներ