06 Մայ
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում շատ լրատվամիջոցներ կանգնած են ընտրության առաջ՝ ցանկացած գնով գոյատևե՞լ, թե՞ խմբագրական անկախությունը պահպանել․ Deutsche Welle

ՀՀ-ում շատ լրատվամիջոցներ կանգնած են ընտրության առաջ՝ ցանկացած գնով գոյատևե՞լ, թե՞ խմբագրական անկախությունը պահպանել․ Deutsche Welle

Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ արտաքին օգնությունը կտրուկ կրճատելու որոշումից հետո, USAID-ի ծրագրերը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, սկսել են կրճատվել։ Սա հարված է հասցրել անկախ լրատվամիջոցներին, կրթական հարթակներին և քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին։ Փխրուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանում հետևանքները հատկապես սուր կլինեն, Deutsche Welle-ն՝ հղում անելով փորձագետներին։

Ինչպես նշվել է, 1992 թվականից ի վեր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կարևոր դեր է խաղացել Հայաստանում քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների զարգացման գործում։ Երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է ներդրել ժողովրդավարական ինստիտուտների և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման մեջ։ Անկախ լրատվամիջոցների աջակցության ծրագրերը, որոնք նախատեսված էին որպես օբյեկտիվ տեղեկատվության աղբյուրներ, համակարգված էին։

Մինչև 2025 թվականը տասնյակ միլիոնավոր դոլարներ են ուղղվել միայն մեդիա ոլորտ՝ USAID-ի և ԱՄՆ դեսպանատան միջոցով։ Սակայն Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետից սկսած՝ արտաքին օգնությունը զանգվածաբար կրճատելու քաղաքական որոշմամբ, Հայաստանում նախագծերն ամբողջությամբ դադարեցվել են կամ կրճատվել։

Գործակալությունը նկատել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ անկախ լրատվամիջոցների համար նախատեսված ռեսուրսների կրճատումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, քանի որ շատ լրատվամիջոցներ կանգնած են ընտրության առաջ՝ ցանկացած գնով գոյատևե՞լ, թե՞ պահպանել խմբագրական անկախությունը։

Ստեղծված իրավիճակում լրացուցիչ մարտահրավեր է «անթափանցիկ օտարերկրյա աղբյուրների» ազդեցության հնարավոր ուժեղացումը։

Մինչդեռ, չնայած ոլորտում ճգնաժամի սրմանը, Հայաստանը 2024 թվականին 9 կետով բարելավել է իր դիրքը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին վարկանիշային աղյուսակում՝ «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում»՝ բարձրանալով 34-րդ տեղը 180 երկրների շարքում։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, առանց համակարգային աջակցության և կայուն ֆինանսավորման մոդելների, այս առաջընթացը կարող է կարճատև լինել։

Ռազմագերիներ