
Վայրագությունները թաքցնելը կամ ժխտելը նման է արյունահոսող վերքի, որը չի վիրակապվել․ ի՞նչ էր ասել Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Ցեղասպանության մասին
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս , արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով անձամբ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, կոնկլավից առաջ РИА Новости-ին պատմել է հանգուցյալ պապի «հստակ և միանշանակ» դիրքորոշման մասին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ, որը նա համեմատել է «արյունահոսող վերքի» հետ։
«Ֆրանցիսկոս պապը հստակ և միանշանակ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նրա խոսքերը,թե՛ պաշտոնական ելույթներում, թե՛ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լի էին խորը համակրանքով։ Նա ընդգծել է, որ «վայրագությունները թաքցնելը կամ ժխտելը նման է արյունահոսող վերքի, որը չի վիրակապվել»՝ մատնանշելով հրեշավոր կոտորածի հիշատակըbպահպանելու կարևորությունը՝ որպես ապագայում նման ողբերգությունները կանխելու պայման։
Այցի ընթացքում Նորին Սրբություն Հռոմի պապն աղոթել է հուշահամալիրում», – РИА Новости-ի հետ զրույցում նշել է արքեպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ։
«Նա օրհնել է նրանց, նվիրել փոքրիկ հուշանվերներ և լսել կարճ պատմություններ նրանց ընտանիքների փրկության մասին։ Մենք նկատեցինք կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ուշադրությունը ոչ միայն պատմական
ճշմարտության, այլև՝ ժողովրդի կենդանի հիշողության նկատմամբ։ Այցի ավարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուշահամալիրի Հիշողության ծառուղում եղևնի է տնկել՝ որպես կյանքի և հույսի խորհրդանիշ։ «Խաղաղ ապագան աճում է հիշողությունից» բառերը փորագրված են մոտակայքում տեղադրված հուշատախտակի վրա։ Սա կարևոր և պատասխանատու ժեստ էր, որը վկայում էր ողբերգության ճանաչման, հոգևոր համերաշխության և այն հասկացողության մասին, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն պատմական արդարության, այլև մարդկության առջև բարոյական պարտքի հարց է», – եզրափակել է Հայոց թեմի առաջնորդը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան է այցելել 2016 թվականին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով։ Այս այցի ընթացքում է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանըը հանդիպել էր Հռոմի պապին։