09 Մայ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ արտաքին գործերի նախարարները ժամանել են Ուկրաինա՝ Եվրոպայի օրը նշելու համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները ժամանել են Ուկրաինա՝ Եվրոպայի օրը նշելու համար

ԵՄ արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ժամանել են Լվով` Եվրոպայի օրը նշելու համար. այս մասին Կալլասը գրել է իր սոցցանցերի էջում։

«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ։ Որովհետև ընտանիքում և՛ ուրախություններն են, և՛ դժվարությունները։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք միավորված ենք Ուկրաինայի հետ՝ հանուն երկարատև խաղաղության այն ապագայի համար, որին մենք հավատում ենք», – գրել է Կալլասը։

Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին Կիև կատարելիք այցի ժամանակ կհայտարարեն Ուկրաինային զենքի արտադրության համար 1 միլիարդ եվրոյի օգնության մասին։

Ռազմագերիներ