02 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ խաղաղություն կնքել

Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ խաղաղություն կնքել

Պակիստանը կարող է խաղաղություն կնքել, ելե  Հնդկաստանը դադարեցնի կրակը. այս մասին Geo հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։

«Պակիստանը միշտ էլ խաղաղություն է ցանկացել, և եթե Հնդկաստանը հիմա դադարեցնի գործողությունները, մենք նույնպես կքննարկենք խաղաղության հնարավորությունը և չենք հակադարձի կամ որևէ բան չենք ձեռնարկի», – ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ պետությունն իսկապես խաղաղություն է ուզում։ Այս առումով Պակիստանի նպատակը ոչ թե ոչնչացումն ու ռեսուրսների վատնումն է, այլ որևէ երկրի գերիշխանության բացակայությունը։

Իր հերթին, Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկիրը չի քննարկում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը․ հաղորդում է տեղական «Don» հրատարակությունը։

Ռազմագերիներ