
Չինաստանի հարցում ԱՄՆ-ն միակողմանի զիջման չի գնա. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը. հայտարարել են Սպիտակ տնից։
Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80 %-ի:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ կողմերին կհաջողվի արդար գործարք կնքել։