
Մանրամասներ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև բանակցություններից
Հնդկաստանը Պակիստանի հետ կբանակցի միայն ռազմական մակարդակով, քաղաքական շփումներ չեն լինի. այս մասին հայտնել է Hindustan Times թերթը։
«Հնդկաստանի և Պակիստանի միջև միակ բանակցությունը, որ տեղի կունենա, կլինի ռազմական գործողությունների հրամանատարների միջև, անմիջականորեն քաղաքական բանակցություններ չեն լինի», – ասել են պարբերականի աղբյուրները։
Նրանք նշել են, որ Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալի և երկրի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի ու նրանց պակիստանցի գործընկերների միջև որևէ շփում չի եղել։
Հնդկաստանի իշխանությունները կարծում են, որ Քաշմիրի հարցով Իսլամաբադի հետ քննարկելու ոչինչ չկա, բացի «անօրինականորեն օկուպացված» տարածքները Հնդկաստանին վերադարձնելուց։