12 Մայ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան փոխզիջման գալ շփումների հարցում առաջիկա օրերին․ Ֆիդան

Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան փոխզիջման գալ շփումների հարցում առաջիկա օրերին․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հավանական է համարել, որ առաջիկա օրերին Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմերը «կհավաքվեն»։

«Ես հավատում եմ, որ առաջիկա օրերին կողմերը կհավաքվեն՝ փոխզիջում գտնելու համար։ Հիմա, ինչպես գիտեք, ուկրաինական կողմը հայտարարում է նախ հրադադարի անհրաժեշտության, ապա՝ բանակցությունների մասին։ Ռուսական կողմը հայտարարում է բանակցությունների, ապա՝ հրադադարի անհրաժեշտության մասին… Սա նորմալ գործընթաց է։ Մենք ուզում ենք, որ կողմերը համախմբվեն և ապահովեն հրադադարը։ Հուսով ենք, որ այդպես կլինի։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, մասնավորապես՝ որպես միջնորդ և բանակցությունների հյուրընկալող, ընդգծել է նախարարը։

Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների առջև և առաջարկել, որ Ուկրաինան վերսկսի առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին «անմիջապես» համաձայնել Ռուսաստանի նախագահի առաջարկին՝ Թուրքիայում բանակցություններ վարելու վերաբերյալ: Իր հերթին, Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի օրը կսպասի Պուտինին Թուրքիայում։

Ռազմագերիներ