13 Մայ
2025
Unable to fetch weather data for Yerevan
19.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բախումներ՝ Լիբիայում․ բարձրաստիճան զինվորական է սպանվել

Բախումներ՝ Լիբիայում․ բարձրաստիճան զինվորական է սպանվել

Տրիպոլիում կրակոցներ են հնչել, որի հետևանքով զոհվել է Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին․ հայտնում է Al-Wasat թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախագահության խորհրդի կայունության վարչության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին սպանվել է երկուշաբթի երեկոյան` Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբ-բնակարանում», – ասվում է հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ կրակոցների ձայներ են լսվել Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարա և Սալահ ադ-Դին շրջաններում։

Լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը բախումների պատճառով, տեղական իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից։

Ավելի ուշ ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունը «հաջողությամբ ավարտվել է»։

Նշենք, որ 2011 թվականին երկրի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարեց գործել որպես միասնական պետություն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի երկու մասերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այնտեղ գործում է երկու կառավարություն, որոնք միմյանց չեն ճանաչում։ Առաջինը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ է և ղեկավարում է Աբդելհամիդ Դբեյբան, գործում է Տրիպոլիում։ Երկրորդը, որը լիազորված է երկրի Ներկայացուցիչների պալատի կողմից, գտնվում է Բենգազիում և գլխավորում է Ուսամա Համմադը։

Ռազմագերիներ