13 Մայ
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
19.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութայնին ժառանգության ոչնչացման մասին

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութայնին ժառանգության ոչնչացման մասին

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ հաջորդ ամիս կանցկացնի վիրտուալ լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ։

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Երկրի կրոնի մասին օրենքը կրոնական համայնքների համար սահմանում է խիստ գրանցման պահանջներ՝ կրոնական գործունեությամբ օրինականորեն զբաղվելու համար։ Վերջին տարիներին՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մուսուլմաններ՝ հավանաբար, կրոնական հիմքով։ Բանտարկվածներից շատերը մեղադրել են իրավապահ մարմիններին ֆիզիկական բռնության և այլ տեսակի վատ վերաբերմունքի մեջ։ Լեռնային Ղարաբաղում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։

Փետրվարին USCIRF-ը մեկնել է Ադրբեջան՝ երկրի կրոնական ազատության վիճակը ուսումնասիրելու և կրոնական համայնքների, մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպելու համար։ Իր 2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար։

Ռազմագերիներ