
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը․ ԱՄՆ հատուկ դեսպանորդ
ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը Breitbart-ի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Աբրահամի համաձայնագրերին (արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրեր) կարող են միանալ 4-6 երկիր, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Հայաստանը և Ադրբեջանը։ Նրա խանխատեսմամբ՝ «համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում հարաբերությունների կարգավորման ներուժը»։
Ուիթկոֆի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ևս մոտ են իրենց հակամարտությունների կարգավորմանը։
«Ես բավականին վստահ եմ, որ չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կմիանա Աբրահամի համաձայնագրերին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», – հավելել է նա։
2020 թվականին Միացյալ Նահանգները մեկնարկեց Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց։ Արդյունքում՝ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ստացել են «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։ Համաձայնագրերին միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն։