
Լավրովը չի ներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի ներկայացնի Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում․ գրում է Коммерсантъ-ը։ Թե կոնկրետ ով է ներկայացնելու ՌԴ-ն հանդիպմանը, դեռ պաշտոնապես չի հաղորդվել։
Այս տարվա մայիսի 15-ին Ստամբուլում երեք տարվա մեջ առաջին անգամ պետք է կայանան ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպումները ։ Շփումները վերականգնելու առաջարկով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է ժամանել Թուրքիա, սակայն կոչ է արել դա անել նաև Ռուսաստանի նախագահին։