15 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Նորքի թաղապետի հրաժարականի հետքերով․ ի՞նչ է կատարվում

Նոր Նորքի թաղապետի հրաժարականի հետքերով․ ի՞նչ է կատարվում

Մամուլում վաղ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան ՏերՄարգարյանը հրաժարական է ներկայացրել։

Քաղաքապետարանից ABC media-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել են տեղեկությունը, իսկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին․ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։

Համայնքի ղեկավարը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում խոստացել է հրաժարականի դեպքում անձամբ հայտնել այդ մասին։

«Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիներին»,–NEWS.amի հետ զրույցում ասել է Տիգրան Տեր-Մարգարյանը։

Ռազմագերիներ