
Թուրքիան հարմար հարթակ է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար․ Մարկ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։
«Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր»,- նշել է նա Թուրքիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ՝ հավելով, որ Անկարան ունեի քաղաքական գործիչներ, ովքեր կօգնեն այս բանակցությունները հաջողությամբ ավարտել: «Այսպիսով, Թուրքիան կարևոր է այստեղ», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր հաջողության վերաբերյալ։ «Մենք պետք է տեսնենք, թե ինչ կպատահի առաջիկա օրերին։ Ես շարունակում եմ պահպանել զգուշավոր լավատեսություն, որ եթե Ռուսաստանը նույնպես ցանկանա դա անել… ապա հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում կարող են լինել որոշակի առաջընթացներ», – նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում նախատեսվում է անցկացնել բանակցություններ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։