
Ռուսաստանը վճռական է Ադրբեջանի հետ հարաբերությունների ողջ ներուժը բացահայտելու հարցում․ Զախարովա
Մոսկվան ձգտում է բացահայտել Բաքվի հետ իր հարաբերությունների ողջ ներուժը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա Հաղթանակի շքերթին չմեկնելու որոշումը։
«Մենք Բաքվի հետ հարաբերություններ ենք կառուցում 2022 թվականի փետրվարին ամենաբարձր մակարդակով ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը հանձնառու է հետևողականորեն բացահայտել երկկողմ հարաբերությունների համար այս կարևոր փաստաթղթի ողջ ներուժը, լուծել բոլոր ծագող խնդիրները փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Մոսկվան և Բաքուն «կառավարությունների և արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև բարձր մակարդակի շփումների շարք են իրականացնում»։
Ինչպես ընդգծեց Զախարովան, ռուսական կողմը ուրախ է, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ժողովուրդները «միասնական են պատմական հիշողության, իրենց նախնիների սխրանքը մոռացության մատնելու անհնարինության նկատմամբ հարգալից վերաբերմունքի հարցում»։
«Ինչ վերաբերում է առաջնորդների ժամանակացույցին, նախ, սա արդեն քննարկվել է նախագահի աշխատակազմում, և երկրորդ, տարբեր բաներ են պատահում: Բայց պարզապես ակնհայտը չտեսնելը նույնպես սխալ է, անարդար և, ի դեպ, շատ վտանգավոր», – եզրափակել է դիվանագետը: