
Լավրովի այցը Հայաստան մշակվում է․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն մշակվում է։ Մենք անպայման կկիսվենք ձեզ հետ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ», – նշել է Զախարովան։