15 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կարծես թե» համաձայնել է Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի պայմաններին․ գրում է BBCն։

Թրամփը երկու երկրների միջև կիրակի ավարտված բանակցությունները որակել է որպես «երկարաժամկետ խաղաղության» համար «շատ լուրջ բանակցություններ»։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին NBC News-ին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է պատժամիջոցների վերացման դիմաց զիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում:

Հինգշաբթի, ելույթ ունենալով Պարսից ծոցի երկրներ շրջագայության իր երկրորդ կանգառում՝ Կատարում, Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը մոտ է՝ նշելով, որ հնարավոր է խուսափել Թեհրանի օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելուց։

Ռազմագերիներ