15 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ն իր անդամ պետությունների կայունության և անվտանգության երաշխավորն է․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ն իր անդամ պետությունների կայունության և անվտանգության երաշխավորն է․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿը հանդես է գալիս որպես իր անդամ պետությունների կայունության և անվտանգության երաշխավոր։ Կուտակված փորձն այն դարձնում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ձևավորվող նոր ճարտարապետության հիմնական տարրերից մեկը։ Այս մասին նշվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում տարածված հայտարարության մեջ՝ կապված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման տարեդարձի հետ։

«Այսօր Կազմակերպությունը հանդես է գալիս որպես իր անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կայունության և անվտանգության երաշխավոր։ Դաշնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ ձեռնարկվում են համակարգային միջոցառումներ Կազմակերպության ներուժի հետագա զարգացման համար», – նշվել է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆն հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգումը շարունակում է ընդլայնվել, և ամրապնդվում է գործնական համագործակցությունը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված միջազգային հանցագործության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։

Դիվանագիտական կառույցը հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հիմնական խնդիրներից մեկը Կազմակերպության հավաքական ուժերի մարտունակության բարձրացումն է, այդ թվում՝ «հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի առաջադեմ փորձը»։

«Կազմակերպության շրջանակներում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման, դրա ներուժի ամրապնդման և ասոցիացիայի անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների ու սպառնալիքների մեղմացման միջոցառումների արդյունավետության բարձրացման հեռանկարները մանրամասն կքննարկվեն ՀԱՊԿի Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստերի ժամանակ՝ մայիսհունիս ամիսներին Ղրղզստանի Հանրապետությունում», – նշվել է հայտարարությունում։

Ռազմագերիներ