07 Հնս
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 5%-ի․ Ռուբիո

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն առաջիկա 10 տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 5%-ի․ Ռուբիո

ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները կհամաձայնեն առաջիկա տասը տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Վեց շաբաթից նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, և մինչ այդ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամների պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 2 կամ նույնիսկ ավել տոկոսի։ Ավելի կարևոր է, որ նրանցից շատերը կունենան 4 տոկոսից բարձր ցուցանիշ, և բոլորը կհամաձայնեն հասնել 5 տոկոսի հաջորդ 10 տարիների ընթացքում», – նշել է Ռուբիոն Fox News-ի հետ զրույցում։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դեմ էր արտահայտվել պաշտպանության ծախսերի ՀՆԱ-ի 5%-ի սահմանմանը։ Նրա կարծիքով՝ վերջին հաշվով կարող է գնալ 3%-ի կամ ավելիի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բազմիցս վերահաստատել է իր մտադրությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին դրդել ավելացնելու պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը։

Ռազմագերիներ