
Խաղաղության համար անհրաժեշտ է համաձայնությունների հասնել. ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպան
Ստամբուլում Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնող փաստաթուղթ մշակելու հնարավորություն կա. հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Խաղաղության համար անհրաժեշտ է համաձայնությունների հասնել, գտնել կարգավորման մեխանիզմը։ Երկու կողմերից էլ ձևավորված խմբերը կարող են դա անել։ Նրանք կարող են մշակել մոդել, որը ընդունելի կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ միջազգային հանրության համար։ Հնարավորություններ կան», – ասել է Միրոշնիկը։