16 Մայ
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արծրուն Հովհաննիսյանը երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում պղծել է մեր հերոս նախնիների հիշատակը. Կոպիրկինի նամակը Սուրեն Պապիկյանին

Արծրուն Հովհաննիսյանը երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում պղծել է մեր հերոս նախնիների հիշատակը. Կոպիրկինի նամակը Սուրեն Պապիկյանին

ՀՀում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանին՝ Հանրային ՀՌ եթերում Արծրուն Հովհաննիսյանի հնչեցրած սկանդալային մտքերի առնչությամբ:

«Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հանրային աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիրներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու գնացած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։

Հայ ժողովրդի շրջանում Հաղթանակի օրվա նկատմամբ խորը հարգանքի ֆոնին, լայն վրդովմունք առաջացրին ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և հայտարարությունները, որոնք իրականում արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան, որոնք նա հնչեցրել էր այս սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել այն մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հայտնի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի անունը։

Դժվար է նման արարքը գնահատել որպես որևէ այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»,– ասված է նամակում։

 

Ռազմագերիներ