
Ստամբուլում ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները. իրադարձության մասին կարևորն՝ այս պահին
Այս րոպեներին Ստամբուլում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որի երրորդ կողմն է հանդիսանում Թուրքիան։ Իրադարձության մասին կարևորն այս պահին՝
- Բանակցությունների մեկնարկը տվել է Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը: Նա ողջույնի խոսք է ասել, ընդգծել, որ ուրախ է տեսնել պատվիրակություններին Ստամբուլում։
- Ֆիդանն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պետք է իրենք որոշեն՝ հաշտության գալ, թե՞ «շարունակել ավերիչ հակամարտությունը»։
- Կիևը, ինչպես գրում են լրատվամիջոցները, բանակցությունների ընթացքում կքննարկի Պուտինի և Զելենսկիի հնարավոր հանդիպումը։
- Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնարկից առաջ ուկրաինական պատվիրակության ղեկավար Ումերովը կրկին առաջ է քաշել հրադադարի հին պայմանը։
- Օրվա առաջին կեսին տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։
- Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Թուրքիայի միջև հանդիպումից հետո պետքարտուղար Ռուբիոն զրուցել է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ։
- Թրամփը մի քանի անգամ խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին՝ ասելով, որ այն կկայանա հնարավորինս շուտ։