17 Մայ
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներխուժում՝ ադրբեջանական ձեռագրով. Շիկահողի անտառը հատում են

Ներխուժում՝ ադրբեջանական ձեռագրով. Շիկահողի անտառը հատում են

Ադրբեջանն առանց մեկ կրակոցի հայկական հողերին է տիրանում: Մտել են Սյունիք, հասել Շիկահողի արգելոց ու դիրքերի ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Հենց այդ աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել, ավելին՝ ծառահատումները չեն շարունակվում են մինչև օրս:

«Հետք» հետաքննական լրատվամիջոցը վերջին օրերին արբանյակային քարտեզներով և լուսանկարներով ներկայացրել է արգելոցի տարածքի հատումները։ Հիմա խոսենք թվերով: Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից մոտ 60 հեկտարը կազմել են անտառածածկ տարածքները: Այս պարագայում՝ առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը խնդրում է դիմել շրջակա միջավայրի նախարարություն, պետական կառույցից էլ չեն մեկնաբանում թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ռազմագերիներ