19 Մայ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ–թուրքական համատեղ ֆիլմ՝ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին

Հայ–թուրքական համատեղ ֆիլմ՝ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու․ գրում է Ermenihamber-ը։

Ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։

Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։

Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը և ներկայացվելու է «Կաննի» կինոփառատոնին՝ «Marche du Film» բաժնում։

Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության Կինոյի գլխավոր վարչությունն ու «TRT-ի 12 Punto» հարթակը։ Սցենարի մշակման և արխիվային աշխատանքները տարվել են «Doğuş հոլդինգին» կից «Արա Գյուլերի արխիվի և ուսումնասիրության» կենտրոնում։

 

Ռազմագերիներ