19 Մայ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը ՀՀ-ում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները. ՌԴ ԱԳՆ

Լավրովը ՀՀ-ում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, նա բանակցություններ կվարի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսված են զրույցներ Փաշինյանի և Խաչատուրյանի հետ:

Օրակարգում ներառված են երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցերի քննարկումը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում, հիմնականում՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցումը։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։

Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, իսկ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը։

 

Ռազմագերիներ