09 Հնս
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը «հույս չի ներշնչում», սակայն «խաղաղության դարաշրջանը» կդառնա Փաշինյանի գլխավոր ուղերձն առաջիկա ընտրարշավի ընթացքում․ EADaily

Ալիևը «հույս չի ներշնչում», սակայն «խաղաղության դարաշրջանը» կդառնա Փաշինյանի գլխավոր ուղերձն առաջիկա ընտրարշավի ընթացքում․ EADaily

Հայաստանին և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է, սակայն նախագահ Իլհամ Ալիևը չի շտապում ուրախացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջպետական փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամության մասին լուրով․ գրել է EADaily-ին։

Ինչպես նշվել է, բոլոր ցուցանիշներով՝ Երևանի և Բաքվի համար պատմական փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը հետաձգվում է մինչև հաջորդ տարվա երկրորդ կեսը։ Սա լավագույն սցենարն է, որի դեպքում՝ վարչապետի կուսակցությունը հաջողությամբ շրջանցում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, մնում է իշխանության գլխին և հաջողության է հասնում նաև սահմանադրական հանրաքվեում։ Այս ճանապարհին Փաշինյանը դեռ պետք է կշռադատի ներքին և արտաքին քաղաքական ռիսկերը՝ նույն օրը խորհրդարանական ընտրություններ և սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշման դեպքում։

Մինչդեռ, հայ փորձագիտական համայնքում արդեն ձևավորվել է այն կարծիքը, որ վերոնշյալ խաղաղության հեռանկարը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականը: Ալիևի՝ Փաշինյանի հետ հանգիստ շփվելու ձևը խրախուսում է զսպվածություն համաձայնագրի ստորագրման վերաբերյալ կանխատեսումներում, նույնիսկ եթե հաջորդ տարին Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարին բերի հանրապետությունում իշխանության վերադարձ և, միևնույն ժամանակ, սահմանադրության նոր տեքստ՝ հարմարեցված «իրական Հայաստանի» հայեցակարգին:

«Հայկական կողմի խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման վերաբերյալ սպասումները, հատկապես, եթե դրանք հիմնված են զգուշավոր լավատեսության վրա, կարելի է միայն ողջունել։ Մեկ այլ խնդիր է այն, որ ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում խաղաղության ճանապարհին առաջընթացի համար էական նախադրյալներ չկան։ Այսպես թե այնպես, բայց հայ ընտրողի մեջ հույս ներշնչելը տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասին հայտարարություններով և այս գործընթացի հաջողությունը 2026 թվականի ընտրություններում գործող իշխող կուսակցության հաղթանակի հետ կապելով՝ հավանաբար կդառնա Փաշինյանի գլխավոր ուղերձն առաջիկա ընտրարշավի ընթացքում», – եզրափակել է կայքը։

Ռազմագերիներ