20 Մայ
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
13.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անցանկալի է հայտարարվել ՌԴ–ում

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անցանկալի է հայտարարվել ՌԴ–ում

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանում անցանկալի է հայտարարել Amnesty International Limited միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Լոնդոնում գրանցված Amnesty International Limited միջազգային ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում անցանկալի ճանաչելու մասին», – հայտարարել է գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունը նշել է, որ կազմակերպությունը «իրեն դիրքավորում է որպես աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ առաջնորդ», սակայն «իրականում AIL-ի լոնդոնյան գլխավոր գրասենյակը Կիևի ռեժիմի համախոհների կողմից ֆինանսավորվող գլոբալ ռուսաֆոբ նախագծերի նախապատրաստման կենտրոն է»։

«Հատուկ ռազմական գործունեության սկզբից ի վեր ակտիվիստներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում ռազմական բախումը սրելու համար: Նրանք արդարացնում են ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունները, կոչ են անում ավելացնել նրանց ֆինանսավորումը և պնդում են մեր երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացման վրա», – հավելել է գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունը շեշտել է, որ կազմակերպության անդամները «աջակցում են ծայրահեղական կազմակերպություններին և ֆինանսավորում օտարերկրյա գործակալների գործունեությունը»։

Ռազմագերիներ