20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել

Իրանը ստացել է առաջարկ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ժամանակի և վայրի վերաբերյալ. հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ, որը ներկայումս քննարկվում է», – նշել է նա։

Միացյալ Նահանգները և Իրանը, Օմանի միջնորդությամբ, անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։

Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։

Ռազմագերիներ