
Կայուն և միասնական Սիրիան կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը․ ԱՄՆ-Թուրքիա համատեղ հայտարարություն
ԱՄՆ-ի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունները հրապարակել են համատեղ հայտարարություն Սիրիայի աշխատանքային խմբի վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան հանձնառու են ամրապնդելու համագործակցությունը և համակարգումը Սիրիայում կայունության և անվտանգության հարցերում, ինչպես նախանշել են նախագահ Թրամփը և նախագահ Էրդողանը։
Վաշինգտոնի և Անկարայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պատժամիջոցների մեղմացումը՝ համաձայն նախագահ Թրամփի հրահանգի, և ահաբեկչության դեմ պայքարը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով։
«Միացյալ Նահանգները և Թուրքիան ունեն կայուն և խաղաղ Սիրիայի տեսլական, որը նաև թույլ կտա միլիոնավոր տեղահանված սիրիացիների վերադառնալ տուն։ Միացյալ Նահանգները և Թուրքիան գիտակցում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Կայուն և միասնական Սիրիան, որը չի ապահովի ահաբեկչական կազմակերպությունների համար ապաստան, կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը», – ասված է հայատարարությունում։