
Իմպիչմենտի նախաձեռնությունն ուղղված է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ․ EADaily
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հավատում 2018 թվականի «թավշյա անարյուն հեղափոխությանը»։ Ըստ երևույթին՝ Քոչարյանը մեծ քանակությամբ տեղեկատվություն ունի այն մասին, թե որ ուժերն են ներգրավված եղել «հեղափոխության սպառնալիքի» կազմակերպման գործում, ինչ պայմաններով է Սերժ Սարգսյանն իշխանությունը փոխանցել Փաշինյանին, ինչպե՞ս է փոխվել նրա անձնական կյանքը, ինչպես նաև դրանից հետո հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների կյանքը և այլն. գրել է EADaily -ին։
Ինչպես նշվել է, Ռոբերտ Քոչարյանը հանկարծ հայտարարել է, որ չպետք է հիմա այդքան բացահայտորեն պատմեր լրագրողներին այս ամենի մասին և սա անում է միայն ի պատասխան Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության ճամբարի կողմից իր դեմ ուղղված տեղեկատվական հարձակման։ Ավելին՝ Քոչարյանը հայտարարել է, որ եթե ՀՀԿ-ն դադարի իրեն «թիրախ դարձնել», ապա ինքը հանրությանը չի տեղեկացնի բեմադրության և դավադրության մանրամասների մասին, որոնք քանդել են Հայաստանի քաղաքական համակարգը և հանգեցրել պատերազմին ու Լեռնային Ղարաբաղի կորստին։
Այս հայտարարությունների լույսի ներքո Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի պատմությունն ավելի ակնհայտ է դառնում։ Իմպիչմենտի գործընթացի ջատագովների գործողությունները հստակորեն հաստատում են Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի ենթադրությունը, որ այս նախաձեռնությունն ուղղված է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորած ընդդիմության դեմ՝ տեղեկատվական ազդեցության համատեքստում։
Գործընթացն սկսելու համար, ըստ Հայաստանի օրենսդրության, անհրաժեշտ է հավաքել 36 պատգամավորի ստորագրություն և առաջադրել վարչապետի թեկնածու։ Միաժամանակ, ընդդիմադիր մանդատների ընդհանուր թիվը 34 է, և խորհրդարանական խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել։
Հիշեցվել է, որ պատգամավորներ Հովիկ Ագազարյանը և Հակոբ Ասլանյանը 2025 թվականի մայիսի 16-ին հայտարարել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու իրենց մտադրության մասին և որպես վարչապետի պաշտոնում ընդդիմության թեկնածու առաջարկել են Փաշինյանի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։ Հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն անձամբ հաստատել է Սերժ Սարգսյանը։
2025 թվականի մայիսի 19-ին Էդմոն Մարուքյանը պաշտոնապես հայտարարել է իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին, չնայած դրանից կարճ ժամանակ առաջ նա հրապարակավ խոստովանել էր, որ այս նախաձեռնությունն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ։ «Ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքն առաջադրել է իր սեփական թեկնածուին՝ Ռոբերտ Քոչարյանին, ով, ըստ հավաստի տեղեկությունների, գտնվում է Մոսկվայում։ Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ արդյունք կունենա այս ամբողջ բազմաքայլ խաղը», – գրել է կայքը։
Ինչպես ընդգծվել է, կա՛մ «Սերժ Սարգսյանի ծրագիրը» բաղկացած է կադրային վերադասավորումից՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Էդմոն Մարուքյան, կա՛մ իմպիչմենտի ընթացակարգի դիտավորյալ ձախողում մինչև Փաշինյանի լիազորությունների ավարտը։ Մյուս կողմից՝ երրորդ նախագահը ամեն կերպ կփորձի կանխել Ռոբերտ Քոչարյանի «վերականգնումը» 2026 թվականի ընտրություններում։