
Մենք հակամարտության դադարեցմամբ շահագրգիռ կողմերից մեկն ենք․ Կավելաշվիլին՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցմամբ շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությանը վերջ դնելու իրենց պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», – «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի ղեկավարը։