23 Մայ
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
14.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Լավրով

Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Լավրով

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել ամեն հնարավոր օգնություն նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։

«Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրել, և մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում։ Ակնհայտ է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», – նշել է Լավրովը։

Ռազմագերիներ