23 Մայ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այլևս մտադիր չեմ առաջադրել իմ թեկնածությունը. Էրդողան

Այլևս մտադիր չեմ առաջադրել իմ թեկնածությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը և առաջիկայում նախագահի պաշտոնում իր հնարավոր թեկնածությանը․ այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Մենք նոր սահմանադրություnն ուզում ենք ոչ թե մեզ համար, այլ մեր երկրի համար։ Մեզ հիմա անհրաժեշտ է սահմանադրություն, որը կներկայացնեն քաղաքացիական անձինք, այլ ոչ թե հեղաշրջման մասնակիցները»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով առաջիկայում նախագահական ընտրությունների իր թեկնածության առաջադրման թեմային՝  Էրդողանն ասել է. «Այլևս  մտադիր չեմ  առաջադրել իմ թեկնածությունը»։

Նշենք, որ մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից 20 օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ընտրություններն իր վերջին ընտրություններն են։

Ռազմագերիներ