
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարում Սիրիայի դեմ պատժամիջոցների փաթեթը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստաթղթեր է ստորագրել 2019 թվականին Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը չեղյալ համարելու համար. ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ խոսքը, այսպես կոչված, «Կեսարի ակտի» շրջանակներում ընդունված պատժամիջոցների մասին է։ Այս բացառությունները կնպաստեն սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հետ կապված իրավիճակին։
«Այսօրվա գործողությունները հանդիսանում են Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների վերաբերյալ նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի) տեսլականի իրականացման առաջին քայլը: Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս նպաստել խաղաղությանն ու կայունությանը ինչպես Սիրիայում, այնպես էլ իր հարևանների հետ հարաբերություններում»,- ասել է Ռուբիոն:
«Նախագահը հստակ հայտնել է իր ակնկալիքը, որ օգնությանը կհաջորդի սիրիական կառավարության արագ գործողությունները կարևոր քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ դառնալով երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը 25 տարվա ընթացքում։