24 Մայ
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի հաջորդ թիրախը` Apple -ն ու Samsung-ն են

Թրամփի հաջորդ թիրախը` Apple -ն ու Samsung-ն են

Միացյալ Նահանգները հունիսի վերջին կարող է մաքսատուրքեր սահմանել Apple-ի, Samsung-ի և սմարթֆոններ արտադրող այլ ընկերությունների համար. Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփին հարցրել են, թե արդյոք Apple-ի համար հնարավոր 25 տոկոս մաքսատուրքերի ներդրման մասին նրա վերջին գրառումը նշանակո՞ւմ է, որ դրանք չեն ազդի սմարթֆոնների այլ արտադրողների վրա։ «Նրանցն (ընկերությունները)ավելի շատ կլինեն: Նրանց թվում կլինեն Samsung-ը և մյուսները, ովքեր արտադրում են այդ ապրանքները, հակառակ դեպքում դա անարդար կլինի»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Միաժամանակ Թրամփը խոստովանել է, որ մաքսատուրքերը կսահմանվեն հաջորդ ամսվա վերջին։ «Կարծում եմ, որ մինչև հունիսի վերջ մենք այն պատշաճ կերպով կունենանք», – շարունակեց նա՝ բացատրելով, որ սակագները չեն կիրառվի, եթե էլեկտրոնիկա արտադրողներ գործարանները տեղափոխվեն ԱՄՆ:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հաղորդագրություն էր հրապարակել՝ պահանջելով Apple-ից iPhone-ի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ՝ սպառնալով հակառակ դեպքում մաքսատուրքեր սահմանել։ Նրա խոսքով՝ տուրքի չափը կարող է լինել 25 տոկոսից ոչ պակաս։

Ռազմագերիներ