24 Մայ
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դամասկոսը ողջունում է ԱՄՆ-ի որոշումը՝ ժամանակավորապես չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Դամասկոսը ողջունում է ԱՄՆ-ի որոշումը՝ ժամանակավորապես չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Դամասկոսը ողջունում է ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ չեղարկել Սիրիայի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ. այս մասին ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ կառավարության որոշումը՝ վերացնելու Սիրիայի և նրա ժողովրդի դեմ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցները։ Պատժամիջոցների վերացումը դրական քայլ է ճիշտ ուղղությամբ՝ երկրում մարդասիրական և տնտեսական տառապանքները մեղմելու համար։Մենք մեր ձեռքն ենք մեկնում յուրաքանչյուրին, ով ցանկանում է համագործակցել մեզ հետ՝ հարգանքի և մեր ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Մենք կարծում ենք, որ երկխոսությունը լավագույն միջոցն է հավասարակշռված հարաբերություններ կառուցելու, որոնք կբավարարեն ժողովուրդների շահերը և կամրապնդեն կայունությունը», – նշել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել է փաստաթղթեր, որոնք 180 օրով չեղարկում են Սիրիայի նկատմամբ 2019 թվականին սահմանված պատժամիջոցների փաթեթը։

Ռազմագերիներ