
Զբոսաշրջիկների թիվը 11.3%-ով նվազել է. տնտեսագետ
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է այցելել 386741 զբոսաշրջիկ, որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.3 տոկոսով․ այս մասին գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ժամանողների հոսքի կրճատմամբ, մասնավորապես` այս տարի ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 21.8 տոկոսով` կազմելով 144072 մարդ: Սրանով են նաև բացատրվում բանկային տրանսֆերտների նվազումը, հանրային սննդի և հյուրանոցների տնտեսական գործունեության վատթարացումը»,– գրել է նա։