Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ընդունելի է մեզ համար, բայց մենք ուզում ենք համոզվել, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում վիճակը։
Ադրբեջանը ՀՀ-ի ամբողջ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մենք բազմիցս ասել ենք՝ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան ՀՀ-ում։
Ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների՝ Հայստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Դա միանշանակ է։
Խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելու է միաժամանակ և նույն վայրում։
Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի։ Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք՝ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։
Նախիջանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև կապակցվածությունն ապահովելու համար առաջարկում ենք՝ գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային, սահմանային վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան և հակառակ ուղղությամբ։