30 Մայ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինծառայության կարգում փոփոխությունների նախագծի քննարկումը հետաձգվեց

Զինծառայության կարգում փոփոխությունների նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում զինծառայության կարգում փոփոխությունների նախագծի քննարկումը հետաձգվեց։

Ըստ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի՝ պետք է մանրամասն քննարկել նախագիծը, որից հետո այն կընդգրկվի օրակարգում:

«Ինձ որևէ մեկը չի տեղեկացրել նիստի հետաձգման մասին, իմացել եմ առավոտյան՝ ժամը 9։00-ին»,– ասել է նախաագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Հարցին՝ սա արդյոք ազդա՞կ է, որ թիմակիցները դեմ են իր նախագծին՝ պատգամավորը պատասխանեց. «Սա ազդակ է, որ նիստը հետաձգվեց։ Թեմայի շուրջ պարզաբանումներ կտանք»։

Ռազմագերիներ