
Ղրղզստանը Բաքվին և Երևանին հարթակ է առաջարկում խաղաղության պայմանագիր կնքելու համար
Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հայտարարել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շակիևը։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Անհրաժեշտության դեպքում` Ղրղզստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և հարթակ տրամադրել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», – նշել է նա։
Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի 17 կետերից վերջին վիճահարույց երկուսի շուրջ։ Երևանը հայտարարել է փաստաթղթի ստորագրման վայրի և ժամկետների քննարկման պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը նման քննարկումները վաղաժամ է համարում։ Բաքուն երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար առաջ է քաշում ևս երկու պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, որի գործունեությունը կասեցվել էր 2022 թվականից հետո, և փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։