29 Մայ
2025
16.1° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ քաղաքացին կալանավորվել է Ադրբեջանում՝ «հայկական կառույցների հրահանգով անջատողականություն հրահրելու» մեղադրանքով

ՌԴ քաղաքացին կալանավորվել է Ադրբեջանում՝ «հայկական կառույցների հրահանգով անջատողականություն հրահրելու» մեղադրանքով

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) երկրի իշխանությանն է հանձնել Եկատերինբուրգում բնակվող և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռուսաստանի քաղաքացի Զախիրեդդին Իբրահիմովին․ հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հրատարակության մեջ նշված է, որ 2005-2020 թվականներին Իբրահիմովը բազմիցս մասնակցել է Հայաստանում անցկացվող համաժողովների և իբր կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, նաև «կողմնակալ» հայտարարություններ է արել։ «Բացի այդ՝ Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանում հայկական կառույցների հրահանգով անջատողականություն հրահրելու համար», – գրել են ԶԼՄ-ները։

Իբրահիմովին Ադրբեջան հանձնելու գործողության մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա այժմ գտնվում է նախնական կալանքի վայրում՝ ՝ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի հետ միասին, և պատասխանատվության է ենթարկվելու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների համար»։

Ռազմագերիներ