29 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։

«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ