30 Մայ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների

Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների

Թուրքիան պատրաստ է անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլ և տրամադրել ցանկացած աջակցություն․ այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակությունը գրում է, որ Մոսկվան կարող է մերժել Վատիկանի միջնորդությունը։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել էր երկխոսության հարթակի դերում հանդես գալու իր պատրաստակամության մասին, իսկ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ինքն էր հայտարարել։

«Թուրքիան հստակեցրել է, որ կարող է կրկին անցկացնել հանդիպումը և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել», – գրում է հրատարակությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության եկան փոխանակել հրադադարի պլաններ, փոխանակել գերիներին, նաև քննարկել երկու պետությունների ղեկավարների միջև հնարավոր հանդիպումը։

Ռազմագերիներ