28 Մայ
2025
28.1° c ԵՐԵՎԱՆ
17.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ խորհուրդը հաստատել է 150 միլիարդ եվրոյով ԵՄ ռազմականացման հիմնադրամ ստեղծելու նախագիծը

ԵՄ խորհուրդը հաստատել է 150 միլիարդ եվրոյով ԵՄ ռազմականացման հիմնադրամ ստեղծելու նախագիծը

ԵՄ խորհուրդը Եվրոպական հարցերով նախարարական մակարդակով հաստատել է 150 միլիարդ եվրոյով ԵՄ ռազմականացման հիմնադրամի (SAFE) ստեղծումը, հայտարարել է ԵՄ Խորհրդի լեհական նախագահությունը X-ում։

«Մենք հաստատել ենք SAFE-ը՝ ԵՄ մակարդակով առաջին խոշորածավալ ռազմական ներդրումային ծրագիրը։ 150 միլիարդ եվրո՝ եվրոպական ռազմական կարողությունների խթանման համար», – նշվել է հայտարարության մեջ։

ԵՄ Խորհուրդը նշել է, որ այս ծրագրի միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն «Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու» համար։

ԵՄ խորհուրդը հրապարակել է ռազմական արտադրության առաջնահերթությունները, որոնց համար առաջնային կարգով կհատկացվի հիմնադրամի գումարը։ Դրանք ներառում են զինամթերք և հրթիռներ, հրետանային համակարգեր, մասնավորապես՝ հեռահար ճշգրիտ հարվածային համակարգեր, ցամաքային զորքեր և սարքավորումներ, այդ թվում՝ հետևակի համար սարքավորումներ, զենք և պաշտպանիչ միջոցներ։

Ռազմագերիներ